Գուրգեն Արսենյան. Դեռ վաղ է խոսել սահմանադրական բուն փոփոխությունների մասին
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր գնահատականը կհրապարակի, երբ սահմանադրական բարեփոխումների տեքստը պատրաստ կլինի: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո 168.am-ի հետ զրույցում Գ.Արսենյանը նշեց, որ այժմ խոսքը գնում է միայն հայեցակարգի մասին և դեռ վաղ է խոսել բուն փոփոխությունների մասին:
Հարցին, որ ԲՀԿ-ն մինչ այժմ դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, արդյոք խմբակցության անդամ լինելը որևէ կերպ պարտավորեցնո՞ւմ է նույն տեսակետը, Գ. Արսենյանը պատասխանեց, որ որևէ պարտավորություն բան չկա. «Նման բան բացարձակապես չկա: Մեր կուսակցության դիրքորոշումը մեր կուսակցության դիրքորոշումն է, դաշնակից կուսակցության դիրքորոշումը դաշնակից կուսակցության դիրքորոշումն է»: