
Չեխիայի նախագահը մանրամասնել է, թե ինչու չի հրաժարվել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվա մեկնելուց

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կժամանի Մոսկվա: Նա հայտարարել է, որ այցից հրաժարվելը կլիներ զոհված ազատարարների հիշատակի անարգանք.
«Մոսկվայի միջոցառումներին իմ չմասնակցելով կվիրավորեի 150.000 խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել Չեխոսլովակիայի ազատագրման համար»: Զեմանը մերժել է Ուկրաինայի արևելքի հակամարտության պատճառով Ռուսաստան այցելելուց հրաժարվելու մասին իր քաղաքական ընդդիմադիրների պահանջները:
Չեխիայի նախագահը նաև ողջունել է Ուկրաինայում հրադադարի ձեռք բերումը: