Հետաձգվել է Պուտինի, Նազարբաևի ու Լուկաշենկոյի եռակողմ հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել է:
Այն պետք է կայանար այս շաբաթ, Աստանայում: Այս մասին գործակալությանը հայտնել է Ղազախստանում դիվանագիտական շրջանակներում աղբյուրը:
Այդ տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Իսկապես երեք երկրների առաջնորդները որոշում են ընդունել մի քանի օրով հետաձգել Աստանայում նշանակված հանդիպումը»:
Երկուշաբթի Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանով մարտի 12-13-ին մեկնելու է Աստանա` մասնակցելու համար նաև բելառուսական կողմի հետ եռակողմ հանդիպմանը: