Պետք է ըմբռնումով մոտենանք հանգամանքին, որ Հայաստանը միանա Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասին. Եժի Նովակովսկի

«Մենք կհարգենք և կաջակցենք ՀՀ կառավարության և ժողովրդի կայացրած ցանկացած որոշում»,- այս մասին այսօր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ հրավիրված «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժովին ընդառաջ. ո՞րն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ընթացքում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Վերջինս, ինչպես Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները, ընդգծեց, որ ԵՄ-ի հիմնած Արևելյան գործընկերության նպտակը Ռուսաստանին հակադրվելը չէր: Սակայն, ըստ նրա, ծրագիրը հեղինակած երկրները՝ Լեհաստանն ու Շվեդիան նպտակ ունեին ծրագրի միջոցով տրածել եվրոպական համընդհանուր արժեքները հարևան երկրներում:

«ԵՄ-ն իր շուրջ ցանկացել էր ստեղծել սպառող-արտադրող համակարգ, դա վերաբերում է ինչպես նյութական արժեքներին, այնպես էլ մտավոր: Հնդկական կամ չինական գրականության համար միայն թարգմանությունը բավարար չէ, պետք է լրացուցիչ տեքստ, որը պարզաբանումներ կմտցնի մշակույթում: ՀՀ-ում, ծանոթանալով գրականությանը՝ բավարար է միայն թարգմանությունը: ԱլԳ-ն նպատակ է ունեցել միավորել մշակութապես, քաղաքակրթապես, այլ ոչ թե հակադրություն դառնալ է ՌԴ-ի համար: ԱլԳ-ն  ստեղծվել է այն հույսով, որ մի օր էլ ՌԴ-ն մաս կազմի այդ ամենին»,- ասաց Եժի Նովակովսկին:

Նրա խոսքով, Հայաստանը եվրոպական երկրների, մասնավորապես՝ Լեհաստանի և Ֆրանսիայի  կողմից դիտարկվում է, որպես շատ կարևոր պետություն: «Դրա արդյունքն այն է, որ երկար տարիներ շարունակ բազմաթիվ հայեր բնակվել են Լեհաստանում: Երբ ես իմ որոշման մասին ասացի Լեհաստանում, բոլորի կողմից դա ողջունվեց: Հայաստանը՝ գտնվելով այս տարածաշրջանում, այն երկրներից է, որն ընկալելի և ճանաչելի է եվրոպացիների համար»,- ասաց դեսպանը:  Եժի Նովակովսկին ասաց, որ ՀՀ-ն իրականացնում է այն նորմերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական զարգացմանը և այլն:

«Պարզապես ուշի ուշով պետք է հետևենք բանակցությունների գործընթացին և ըմբռնումով մոտենանք այն հանգամանքին, որ Հայաստանը միանա Ասոցացման համաձայնագրի քաղաքաան մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը,որն անհմատեղելի է ԵՏՄ-ի հետ: Իհարկե, սա ՀՀ կառավարության և ժողովրդի որոշումն է: Ինչ որոշում էլ կայացվի, մենք ողջունելու ենք այդ որոշումն ու աջակցելու: Իհարկե, ՀՀ ասոցացումը թույլ կտա ՀՀ-ին զարգանալ ոչ միայն տնտեսապես, այլև զարգացնել  քաղաքացիական ինստիտուտները, ինչպես Լեհաստանը: Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով և ասել՝ ինչպես հարաբերություններ ձևավորել Բրյուսելի հետ»,- մանրամասնեց Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

Տեսանյութեր

Լրահոս