Փաշազադեն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել զգույշ լինել ու չվստահել Հայաստանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվում հանդիպել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Բեքիր Քարլըղի հետ:

Հանդիպման ժամանակ Փաշազադեն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել ու չվստահել Հայաստանին: Փաշազադեն հայտարարել է, որ համայն աշխարհի հայերը «ցանկանում են» ցեղասպանության 100-րդ տարելիցը «օգտագործել Թուրքիայի դեմ իրենց վատ մտադրություններն իրագործելու» համար:

Փաշազադեն հավելել է, որ «հայերն են ցեղասպանություն իրականացրել» Թուրքիայի դեմ, և ոչ թե ընդհակառակը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031