
Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդինը` 100 Lives Initiative գալա երեկոյի ժամանակ

Tatler.ru-ի փոխանցմամբ` Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդինը երջանիկ են միասին` չնայած նրանց անվերջ վեճերի մասին շրջանառվող լուրերին: Համենայն դեպս, ամուսինները բավական կենսուրախ ու միմյանցից գոհ տեսք են ունեցել 100 Lives Initiative գալա երեկոյի ժամանակ, ուր Նյու Յորքի բնակիչները հավաքվել են, որպեսզի հարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ի դեպ, դատելով լուսանկարներից` երևում է, որ ամուսնությունից անմիջապես անց Ամալի նախաձեռնությամբ Ջորջի պահած դիետան, որը նրան զրկել է ամեն տիպի քաղցրեղենից, տվել է իր արդյունքները. այժմ կոստյումն ավելի լավ է նստում նրա վրա: