Բաժիններ՝

Աշխարհի ամենաթունավոր խխունջը. նրա թույնից երկու անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների հարձակումներից

Աշխարհի ամենաթունավոր խխունջը՝ Conus geographus, որս անելիս բաց է թողնում թունավոր ամպ, որը մեծ քանակությամբ ինսուլին է պարունակում: Ինչպես հայտնի է, հենց ինսուլինն է կայունացնում արյան մեջ շաքարի քանակը: Սակայն այս դեպքում ինսուլինը կտրուկ նվազեցնում է զոհի արյան մեջ շաքարի քանակությունը, ինչի արդյունքում էլ զոհը պարալիզացվում է:

Վերոնշյալ խխունջների թույնը շատ վտանգավոր է անգամ մարդու համար: Հարկ է նշել, որ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրա թույնից երկու անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների հարձակումներից: Ինսուլինի կիրառումը որսի ժամանակ ունիկալ երևույթ է կենդանական աշխարհում: Ինչպես մարդկանց դեպքում, թույնից ձկներն էլ են ընկնում հիպոգլիկեմիկ կոմայի մեջ և այդ վիճակում արդեն չեն կարողանում դիմադրել: Խխունջը սկսում է դանդաղ կուլ տալ զոհին, բայց վերջինիս ամբողջական պարալիզացման համար նա նաև օգտագործում է մի շարք նեյրոտոքսիններ:

Փորձի հեղինակները լրիվ պատահաբար են հայտնաբերել այս խխունջի թույնի մեջ եղած ինսուլինը: Թույնագեղձի մեջ եղած սպիտակուցի սինթեզի համար պատասխանատու գեներում հայտնաբերվել է 2 հաջորդականություն, որոնք նման են ինսուլինի սինթեզը պայմանավորող հաջորդականություններին: Հետաքրքիր է, որ ինսուլինի գեները շատ ավելի ակտիվ են էքսպրեսիայի ենթարկվում, համեմատ նեյրոտոքսինների գեների:

Բացի Conus geographus-ից, աշխարհում ընդամենը մեկ անգամ է սպանության նպատակով ինսուլին կիրառելու դեպք գրանցվել: Խոսքը Կլաուս ֆոն Բյուլովի մասին է, ով ինսուլինի օգնությամբ թունավորել էր կնոջը 1980թ.: Ի դեպ, հետաքննությունից հետո մարդասպանին արդարացրել էին:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս