«Մինչեւ Պերմյակովը չհանձնվի հայկական կողմին, ո՞վ մեզ էդ պատասխանները կտա, ոչ ոք…Եթե հանցագործը մեզ մոտ չգտնվի, մենք ոչինչ չենք իմանա, բայց ինձ թվում է միտք էլ չունեն գնան բերեն: Ո՞ւմ են սպասում, չգիտեմ»,- ասել է տիկին Ջուլիետան:
Նորա Արմանին դերասանության և կինոռեժիսուրայի մրցանակակիր է, ով ունի մեծ ճանաչում միջազգային բեմերից և էկրանից տաբեր լեզուներով: Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման հանդիսություններ և հյուրընկալում միջազգային և Միացյալ Նահանգների ֆիլմերի փառատոններ՝ ACI-ը Լոս Անջելեսում և Քենեդի կենտրոնը Վաշինգտոնում:
Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Լևոն Ղազարյանը հրազենային վնասվածք է ստացել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Կրակողները, որոնք երեք հոգի են եղել եւ դիմակավորված, դիմել են փախուստի:
Տաք ջրի մեջ պարզապես սննդային սոդա ավելացրեք և ոտքերը ջրում 10 րոպե թողեք: Այս պրոցեդուրան անելուց հետո ոտքերի տհաճ հոտն ավելի թույլ կդառնա: Սոդան պայքարում է բակտերիաների առաջացման դեմ, ինչը նշանակում է, որ այն կօգնի հետագայում խուսափել տհաճ հոտի առաջացումից:
Արցախբանկի նոր բաժնետեր «Հայաստանի բիզնեսի հիմնադրամ» ՓԲԸ-ն համալրել է բանկի կանոնադրական կապիտալը 4.5 մլրդ դրամով` հասցնելով այն 11 061 150 000 դրամի:
Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը պետք է ընդունեն քաղաքական որոշում:
«Բարգավաճ Հայաստանը» վաղվա արտահերթ համագումարում կտա հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում, թիվ 57 ավտոբուսի սրահում, մի տղամարդ ուղևորուհու պայուսակից գողություն է կատարել, սակայն ուղևորները նրան բռնել են:
Եվրոպացի քաղաքական գործիչներն Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադառնալու են մարտի 6-ին և 16-ին:
Դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի բարեկամը եւ վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու գործում:
Քաղաքացիների և առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժերը վերահսկելն ազգային անվտանգության հարցն է:
Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 7-9-ին կբարձրանա 12-14 աստիճանով:
Ես կցանկանայի մեր երկրին խաղաղություն, երկրի քաղաքացիներին առողջություն, ժողովրդին արևշատություն, բոլորիս էլ՝ շատ բալիկներ, անկախ նրանից՝ ԲՀԿ են, հանրապետական են, ՕԵԿ-են, «Ժառանգություն», թե Դաշնակցություն:
Օրինագծի օգտին արտահայտվել է 130 պատգամավոր, դեմ՝ 62-ը, իսկ 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։
Այդպիսով, Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմանավերի թիվը կհասնի 4-ի:
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգության հետևանքով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է 3 մարդ: Որոշ տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Օշականցի Գևորիկի եղբորորդին է` Մեսրոպ Մելիքյանը: Երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր դուստրն է, armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ սպանվածն իր ազգականը չէ:
Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռոսեն Պլևնելիևի ու Իլհամ Ալիևի տետ-ա-տետ հանդիպումը:
Երևան քաղաքի ոտիկանության պետ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ սպանվածներից ոչ մեկը կալանավորված չի եղել:
HRW-ն Ադրբեջանում Եվրոպական խաղերի մեկնարկից 100 օր առաջ պահանջել է ազատ արձակել երկրում կալանավորված լրագրողներին ու հասարակական ակտիվիստներին:
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը եւ Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, Օշականցի Գեւորիկի ոխերիմ թշնամին:
Մարտի 3-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1974 թ. ծնված Պետրոս Փ.-ն:
Քիչ առաջ 168.am-ին զանգահարեց Մեսրոպ Մելիքյանի՝ «Մանումենտցի Մոսոյի» հայրը՝ Սաշիկ Մելիքյանը և տեղեկացրեց, որ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե իր որդին սպանվել է Նուբարաշենի ՔՀԿ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով, չեն համապատասխանում իրականության. «Իմ որդին իմ կողքին նստած է, խնդրում եմ հերքեք այդ տեղեկությունները, սպանվածը Օշականցի Գևորիկի եղնայրն է, ոչ թե իմ որդին»:
Պուտինը ՆԳՆ-ին հանձնարարել է բարձրացնել հանցանքների բացահայտման մակարդակն ու ամենալուրջ ուշադրություն հատկացնել քաղաքական ենթատեքստով հանցանքներին:
Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո ԲՀԿ-ի դեմ սկսված ճնշումների առաջին օրերին կանխատեսումներ էին հնչում, թե գուցե Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ «տեր կկանգնի» իր կողմից ստեղծված կուսակցությանը, որի հաջողությունները, ինչպես ինքն էր հայտարարել, ոգևորում էին իրեն:
Ես 27 տարեկան եմ, իմ կյանքում ծաղկեփնջեր են ու չկա սիրած անձնավորություն: Ես չեմ զղջում այն բանի համար, ինչ արել եմ երեկ, այսօր եմ անում, ինչ ուզում եմ ու չգիտեմ՝ ինչ կուզեմ վաղը:
Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում:
Մարտի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով:
Ձեւավորվում է Քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է։ Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ:
Աֆհամի խոսքերով՝ Պուտինի իրանական այցը սպասվում է մոտ ապագայում: