Human Rights Watch-ը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել Ադրբեջանից պահանջել ազատել քաղբանտարկյալներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանում Եվրոպական խաղերի մեկնարկից 100 օր առաջ պահանջել է ազատ արձակել երկրում կալանավորված լրագրողներին ու հասարակական ակտիվիստներին:

HRW-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջեյն Բյուքենենը հայտարարել է. «Լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների վրա կառավարության հարձակումները մարտահրավեր են Մարդկային արժանապատվության ու մամուլի ազատության օլիմպիական խարտիայի սկզբունքների ոգուն»:

HRW-ը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել զգուշացնել Բաքվին, որ եթե նա չազատի կալանավորված ընդդիմադիրներին, ապա իրենք այդ խաղերի համար չեն ուղարկի բարձրաստիճան պատվիրակություններ:

Հիշեցնենք, որ Amnesty International-ն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանում Եվրոպական խաղերը կանցկացվեն քաղաքական բռնությունների ֆոնին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031