
Ավելի լավ է այսպես, քան ունենամ ամուսին, որը կդավաճանի. Եվա Ռիվաս

Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում գրում է.
«Ես 27 տարեկան եմ, իմ կյանքում ծաղկեփնջեր են ու չկա սիրած անձնավորություն: Ես չեմ զղջում այն բանի համար, ինչ արել եմ երեկ, այսօր եմ անում, ինչ ուզում եմ ու չգիտեմ՝ ինչ կուզեմ վաղը:
Երբեմն ինձ սպանում է միտքը, որ դա ճիշտ չէ, երբեմն ես հավատում եմ, որ լավ է այսպես, քան ունենալ ամուսին, որը քեզ դավաճանում է, իսկ դավաճանում են բոլորն առանց բացառության:
Սակայն ամենագլխավորը՝ ինչ կյանք էլ դուք վարեք, իմացեք՝ այն կտանի Ձեզ այնտեղ, որտեղ կլինի դրա կուլմինացիան ու միշտ երջանիկ եղեք, քանի որ այդ կուլմինացիան կարող է վրա հասնել ամեն րոպե»: