
Հուսով ենք, որ Պուտինը մոտ ժամանակներս կժամանի Իրան. Մարզիե Աֆհամ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը հուսով է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կժամանի Իրան:
Աֆհամի խոսքերով՝ Պուտինի իրանական այցը սպասվում է մոտ ապագայում: Ավելի վաղ իրանական կողմը դարձյալ հույս էր հայտնել, որ Պուտինի այցը տեղի կունենա մոտ ժամանակներս: Մասնավորապես, 2015 թվականի հունվարին Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել էր, որ ակտիվ աշխատանք է տարվում Պուտինի այցի ուղղությամբ, սակայն պաշտոնական որևէ ժամկետ չկա: