
Ուկրաինան կասեցնում է սահմանային փոքր շարժի մասին Ռուսաստանի հետ համաձայնագրի գործունեությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան միակողմանի կարգով դադարեցնում է սահմանային փոքր շարժի մասին Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրի գործունեությունը: Այս մասին Ուկրաինայի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը.
«Մարտի 16-ից սահմանը կարելի կլինի հատել բացառապես միջազգային անցակետերով, որոնք ամբողջովին վերահսկվում են իշխանությունների կողմից: Ուկրաինական կողմը կասեցնում է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև սահմանային փոքր շարժի մասին համաձայնագիրը: Քաղաքացիների և առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժերը վերահսկելն ազգային անվտանգության հարցն է:
Դժբախտաբար, Ռուսաստանի քաղաքացիները այստեղ ժամանում են ոչ զբոսաշրջության համար, նրանք ունեն զբոսաշրջային հետաքրքիր ավտոմեքենաներ՝ ռուսական տանկերի ու ռուս զինծառայողների տոմսերի տեսքով: Զբոսաշրջային գործակալությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է»: