ՆԱՏՕ-ի ֆրեգատները վաղը կարող են մտնել Սև ծով
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 5-ին Սև ծով կարող են մուտք գործել ՆԱՏՕ-ի երկու ֆրեգատներ: Կանադական «Ֆրեդերիկտոն» ու իտալական «Ալիզեո» ֆրեգատները զինված են ղեկավարվող հրթիռային զենքով: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա ռազմադիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի բոլոր տեղաշրժերը վերահսկվում են համապատասխան ուժերի կողմից ու միջոցներով: Այդպիսով, Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմանավերի թիվը կհասնի 4-ի: Ներկա դրությամբ այնտեղ են գտնվում ամերիկյան «Վիկսբուրգ» հածանավն ու թուրքական «Թուրգութ Ռեիս» ֆրեգատը: