6 մթերք, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը
Steptohealth.ru կայքը գրում է, որ դանդաղ կատարվող նյութափոխանակությունը կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ, քանի որ հենց այս գործընթացի արդյունքում է մեր օրգանիզմը ծախսում կալորիաները: Նյութափոխանակության արագացմանը կօգնեն հետևյալ մթերքները:
1. Բուլղարական պղպեղ: Այն կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ծախսել սննդի միջոցով օրգանիզմում հայտնված կալորիաները: Այն օգնում է նաև քչացնել ճարպերի քանակը:
2. Որոշ մասնագետների կարծիքով՝ օրվա ընթացքում երեք բաժակ սուրճը կամ կանաչ թեյը կարող են զգալիորեն արագացնել նյութափոխանակությունը: Կանաչ թեյն ու սուրճը նման էֆեկտ ունենում են հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ:
3. Երիցուկի օգտագործումը ևս կօգնի ավելի շատ կալորիաներ այրել:
4. Շնորհիվ հակաօքսիդանտների և այլ նյութերի՝ իմբիրը հրաշալի միջոց է նյութափոխանակության արագացման համար: Բացի դա՝ իմբիրը հագեցվածության զգացում է հաղորդում, ինչը հնարավորություն է տալիս ավելի քիչ ուտել:
5. Կալորիաներն այրելու պրոցեսն արագանում է նաև ընկույզի և ձկան օգտագործման դեպքում:
6. Տանձն ու խնձորն օգնում են ճարպեր այրել, ինչը հնարավորություն է տալիս քաշը նորմայի սահմաններում պահել: Շատ կարևոր է, որ այդ մրգերն ամենօրյա կերակրացանկի մաս դառնան:
Թարգմանությունը 168.am-ի