Ծառուկյանը վաճառելո՞ւ է «Կենտրոն» հեռուստաընկերությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը:
Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ շատ կարճ ժամանակում պետք է վաճառի իր խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունով գնված «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ընդ որում, պետք է վաճառի այն մարդուն, ում անունը կտա ինքը՝ Սերժ Սարգսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: