
Պենտագոնի ղեկավարը ժամանել է Աֆղանստան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` փետրվարին ԱՄՆ պաշտպանության նախարար նշանակված Էշթոն Քարթերը նոր պաշտոնում իր առաջին այցով ժամանել է Աֆղանստան:
Այցի մասին նախապես որևէ բան չի հայտարարվել: Քարթերը պլանավորում է հանդիպում անցկացնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայի ու պաշտոնատար մյուս անձանց հետ:
Նախարարը հուսով է ԱՄՆ-ի զորքերի մեծ մասի դուրս գալուց հետո նպաստել երկրում անվտանգությանն ապահովմանը: