Հրաշալի այլընտրանք դեղորայքին. Իջեցրեք արյան ճնշումը հապալասի սմուզիով
Հապալասը շատ օգտակար հատապտուղ է, որն ունի յուրահատուկ հատկանիշներ: Հապալասը կանոնավոր օգտագործելու դեպքում կարող է իջեցնել արյան ճնշումը և վերականգնել առողջությունը: Բանն այն է, որ այս հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և ֆլավոնոիդներ: Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր իրենց օրակարգի մեջ ներառում են հապալասը, բավականաչափ քանակությամբ կենսական ակտիվ տարրեր՝ անտոցիանիններ են ստանում: Այս հակաօքսիդանտը 10%-ով նվազեցնում է հիպերտոնիայի առաջացման ռիսկը:
Հապալասի միջին չափաբաժինը պարունակում է այդ հրաշք տարրի մոտավորապես 500 մգ: Այնպես որ, եթե ձեր առօրյայում կիրառեք հապալասը, զգալիորեն կլավացնեք ձեր առողջությունը: Հատկապես, եթե արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունեք:
Հապալասը պետք է ուտել թարմ վիճակում, լավ է, եթե ձմռանը սառեցրել եք այն: Հապալասից կարող եք պատրաստել համեղ և օգտակար ըմպելիք:
Բաղադրատոմսը.
- Հապալաս ½ բաժակ
- 1 բանան
- Յոգուրտ կամ կաթ
- Վանիլային շաքար՝ ըստ ցանկության
Բոլոր բաղադրիչները խառնեք մանրացնող սարքի (блендер) մեջ և հրաշալի ըմպելիք կստանաք: Եթե քաղցր եք սիրում՝ կարող եք ավելացնել մեղր կամ շաքարավազ՝ ըստ ճաշակի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը