
Տարաբնույթ տեղեկատվություն Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված

Tsayg.am-ը գրում է. տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել: Համաձայն որի` “Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը:
«Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ օրվա կարգացուցակի համաձայ»,-ռուսական լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը` ըստ էության հերքելով Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը ասել է.
« ՀՀ քաղաքացի և մեր պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն օրեր առաջ ծառայությունից հետո ազատ էր արձակվել, մեկնել էր տուն հանգստի, որից հետո կինը դիմել է մեզ, ասելով, որ չի կարողանում գտնել նրան»:
«Ազդարար» լրատվականի հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ Արթուր Աֆյանի նկատմամբ որոնողական աշխատանքները շարունակվում են: