Նոր մանրամասներ` Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած 20-ամյա տղայի մասին. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Խաչատրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ երեկ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից փրկարարների կողմից դուրս բերված մահացած երիտասարդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Վ. Հ.-ն է, ով սովորում էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում:
Ինչպես ավելի վաղ նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: