
Ատամների սպիտակեցում թեյի ծառի յուղով

Թեյի ծառի յուղը շատ օգտակար է առողջության և բերանի խոռոչի համար, քանի որ այն մաքրում է լեզուն, ամրացնում լնդերը, կանխարգելում կարիեսն ու հեռացնում ատամների և լնդերի արանքում հավաքված սնունդը: Այս յուղի կանոնավոր օգտագործման դեպքում կարող եք 2 երանգով սպիտակեցնել ձեր ատամները:
Մաքրեք ատամները, ինչպես դա անում եք՝ ամեն օր, որից հետո յուղի մի քանի կաթիլ լցրեք խոզանակի վրա և կրկին լվացեք ատամները, ապա անմիջապես ողողեք բերանը ջրով: Այդպիսով, ձեր ատամները կլինեն ավելի մաքուր, և ամբողջ օրվա ընթացքում կունենաք թարմության զգացողություն: Շաբաթական 2-3 անգամ լվացեք ատամներն այս յուղով: Կնկատեք, թե ինչպես մեկ ամիս անց ձեր ատամները զգալիորեն կսպիտակեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը