Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԱՄՆ-ում գտնվող ադրբեջանցի պատգամավորների հետ: Ուորլիքն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Ուրախ էի հանդիպել ադրբեջանցի պատգամավորներ Սամեդ Սեիդովի ու Ասիմ Մոլազադեի հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին նրանց տեսլականը շատ օգտակար էր»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանական Yeni Müsavat թերթը հայտնել էր, որ ադրբեջանցի պատգամավորները Վաշինգտոն են մեկնել՝ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար:

Տեսանյութեր

Լրահոս