Բաժիններ՝

Իսպանիայի դեսպանատուն դյուրացրել է վիզա ստանալու ընթացակարգը

Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը գտնվում է Մոսկվայում, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար), այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:

Այդ առթիվ Իսպանիայի դեսպանատունը և VFS Global-ը ուրախ են հայտարարելու, որ 2014 թվականի հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը: Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որը հանդիսանում է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող և դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերությունը:

VFS Global-ն արդեն իսկ համարվում է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում օտարերկրյա մի շարք դեսպանատներին և հյուպատոսական բաժիններին ծառայություններ մատուցող վստահելի գործընկեր, որը վիզայի ստացման համար մեծապես արդյունավետ և պատշաճ ծառայություններ է մատուցում դիմորդներին, և այժմ ամեն ինչ պատրաստ է իրենց առաջին գրասենյակը Երևանում բացելու համար: VFS Global-ի կողմից գործարկվող կենտրոնի հիմնական առանձնահատկություններն են ավելի երկար աշխատաժամերը, դյուրին մուտք գործելու համար նախատեսված ինտերնետային կայքը, վիզայի և դրա տեսակների, գործող սակագների ու դիմումների կարգավիճակի մասին տեղեկատվությունը, վիզայի վերաբերյալ հարցումների հետ կապված հարցերի կարգավորման գծով մասնագիտացված և պատասխանատու անձնակազմի առկայությունը:

Մեծ կարևորություն է տրվել հարմարավետությանը և մատչելիությանը: Այդ իսկ պատճառով, ի նկատի առնելով բոլոր դիմորդների հարմարավետության գաղափարը, կենտրոնը նախագծվել է թեքահարթակներով և նմանատիպ այլ հարմարություններով, որպեսզի դյուրացնի նաև հաշմանդամություն ունեցող դիմորդների մուտքը: Ընկերությունը կունենա նաև հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիմորդներն այժմ կարող են դիմել VFS Global-ի՝ Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման հարմարավետ կենտրոն և մշտապես ակնկալել ծառայությունների հմուտ և պատշաճ մատուցում:

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոնը կտեղակայվի հետևյալ հասցեում.

0010 Երևան, Նալբանդյան փողոց 48/1, 2-րդ հարկ
Տեղեկատու` 060 74 05 06
Էլփոստ` [email protected]
Ինտերնետային հասցե` www.vfsglobal.com/Spain/Armenia
Աշխատանքային ժամերը` երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-16:00

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոն ներկայացված դիմումների վերաբերյալ միակ որոշումը կայացնողը նախկինի պես կլինի Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը: Մոսկվայում Իսպանիայի, ինչպես նաև Երևանում Լիտվիայի դեսպանատները, նույնպես կշարունակեն ուղղակիորեն դիմումներ ընդունել այն հաճախորդներից, ովքեր նախընտրում են այդ տարբերակը (նախնական ժամադրության պարագայում): Վիզայի կենտրոնում դիմումներ ներկայացնելու համար կգանձվի ծառայության վճար:

Իրենց հյուպատոսական կանոնների համաձայն, Իսպանիայի ազգային վիզաների դիմումները (Դ տեսակի` 90 օրից ավելի, կամ աշխատանքային վիզայի դեպքում) պետք է նախկինի պես ներկայացվեն Մոսկվայի դեսպանատան հյուպատոսական բաժին` նախապես ժամադրություն վերցնելու միջոցով:

Հունիս 2014թ.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս