Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը մասնակցում է «Ատոմէքսպո-2014» համաժողովին. ԱՌԿԱ
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մասնակցում է ատոմային էներգետիկայի «Ատոմէքսպո-2014» միջազգային խոշոր համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։
Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` «Ատոմէքսպո-2014» միջազգային վեցերորդ համաժողովին, որն անցկացվում է հունիսի 9–ից 11–ը, կմասնակցի ավելի քան 1800 պատվիրակ` աշխարհի 31 երկրից։
«Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը մոսկովյան այցը կավարտի երեքշաբթի»,– ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ պատվիրակության կազմում է նաև գերատեսչության ղեկավարի տեղակալ Արեգ Գալստյանը։
Հարությունյանի խոսքով` Մոսկվայում անցկացրած հանդիպումների մասին մանրամասն տեղեկություն կհրապարակվի, երբ պատվիրակությունը կվերադառնա Երևան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում