«Մարդու քթից արյուն է եկել, ասել է՝ բարձրանամ վերև». Ինչ է տեղի ունեցել Վերնիսաժում

Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այսօր դատարանի որոշմամբ կալանբավորված Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը կբողոքարկի կալանավորման միջնորդությունը: Այս մասին փաստաբանն ասաց լրագրողների հետ զրույցում:

Ներկայացնելով Ն. Մելքոնյանին՝ Վ. Էլբակյանն ասաց, որ նա Ախլցխայի գյուղերից մեկի բնակիչ է: «Ներսես Մելքոնյանն այն անձնավորոթյունն է, ով հովանավորել է եկեղեցու խաչի կառուցումը: Հետաքրքիր է, որ խաչն ուղղված է դեպի Թուրքիա: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, ինչպես են այդ գյուղի մի քանի բնակիչներ պահպանում դա: Ներսեսն է, որ եղել է հովանավորը: Նաև գյուղի վերաբերյալ գիրք է հրապարակվել, նրա լուսանկարը և գյուղի բնակչների խոսքերն այնտեղ ամբողջությամբ զետեղված են: Այսինքն՝ նա այն անձնավորությունն է, ում հասարակական ինչ-որ խավ փորձում էր ներկայացնել որպես ագրեսիվ անձ, չգիտեմ ինչ ածականներով պահվածք էին փորձում նրան վերագրել: Ներսես Մելքոնայնն ընդամենը բարեգործ է, գործարար և շատ հանգիստ բնավորության տեր մարդ:

Փաստաբանն ասաց, որ Ն. Մելքոնյանի՝ ձերբկալվածների պահման վայր տեղափոխվելուց հետո ողջ ընթացքում շտապօգնության մեքենան այնտեղ է եղել, կամ էլ նրան տարել են հիվանդանոց, վիրակապել, չափել ճնշումը, ապա նորից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր. «Նման պայմաններում նախաքննական մարմինը գտել է, որ իրեն պետք է կալանավորեն: Ես ասում եմ՝ եթե օբյեկտիվ լիներ, նա բոլորովին այլ կարգավիճակ պետք է ունենար: Մարդը տուժի, փորձի բաժանել, հանգստացնել… Ի՞նչ է տեղի ունեցել: Մարդու քթից արյուն է եկել, ասել է՝ բարձրանամ վերև: Դրանով է պայմանավորված եղել մուտքը փակելը և մի փոքր ուշանալը»,- ասաց փաստաբանը:
«Ցավում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով՝ առանց ճշտելու, թե ով է դիմացի անձը և կամ ի՞նչ դեպք է տեղի ունեցել, սկսում են մեկնաբանություններ, վերլուծություններ անել, ներկայացնել ենթադրություններ՝ մենք էլ լինեին, մենք էլ այդպես կանեինք: Դե, փաստորեն, դառնում ենք տեռորի երկիր»,- հավելեց փաստաբանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս