Բաժիններ՝

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում սառնությունը կպահպանվի երկար ժամանակ. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները հասել են իրենց հատակին. «Մենք արդեն բավական հեռու և խորն ենք իջել ընդհատակ:

Ես մեծապես հուսով եմ, որ փոխգործակցության մակարդակի նվազեցումը հասել է հատակին: Դեռ շարժումն ընթանում է առանց այդ հարաբերությունները բարձրացնելու տեսանելի փորձերի»:

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը չունի խելամիտ այլընտրանք: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում սառնությունը կպահպանվի երկար ժամանակ, ինչը պայմանավորված է նաև ուկրաինական ճգնաժամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031