Բաժիններ՝

Ֆրանսիական հետախուզանավը վերադարձել է Սև ծով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Դյուպյուի դե Լոմ» ռադիոէլեկտրոնային հետախուզության նավը հոկտեմբերի 17-ին անցել է Սևծովյան նեղուցներով և մուտք է գործել Սև ծոցի ջրատարածություն: 2014 թվականին ֆրանսիական հետախուզանավն արդեն վեցերորդ անգամ է մտնում Սև ծով:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբը: Մեկ շաբաթ առաջ ֆրանսիական ռազմանավը լքել էր Սև ծովը, ինչը տեղի էր ունեցել այս տարի 5-րդ անգամ Սև ծովում առաքելություն կատարելուց հետո: Ֆրանսիական նավն այժմ միացել է ամերիկյան երկու ռազմանավի, որոնք Սև ծովում գտնվում են այս տարվա հոկտեմբերի 10-ից:

Խոսքը գնում է ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագման «Մաունթ Ուիթնիի» և «Կոուլ» հրթիռակիր էսկադրոնային ականակրի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս