Բժեզինսկին լավատեսորեն է նայում Ուկրաինայի ապագային
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին ուկրաինական Inter հեռուստաալիքի եթերում լավատեսական կանխատեսում է արել Ուկրաինայի ապագայի ու Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների մասին: Դրա հետ մեկտեղ Բժեզինսկին նշել է, որ Ուկրաինայի անկախության տարիներն անցել են ապարդյուն.
«Ուկրաինայի անկախության առաջին 20 տարիներն ապարդյուն են անցել: Չեմ կարծում, թե ես պետք է Ձեզ պատմեմ, թե ինչպես և ում շնորհիվ է եղել այդպես: Այժմ դա մարտահրավեր է մեր բոլոր համար:
Պետք է անել այնպես, որ հաջորդ տասնամյակն անցնի հաջող: Եթե հարցը դրանումն է, ապա ես լավատեսորեն եմ տրամադրված Ուկրաինայի ու Ռուսաստանի ապագային»:
Բժեզինսկին մեկնաբանել է նաև Միլանում Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները. «Պուտինի հետ Պորոշենկոյի զրույցն օգտակար է:
Հնարավոր է՝ Պուտինը հենց այդպիսի բանակցությունների ժամանակ կհասկանա, որ Ուկրաինայում այժմ կա ղեկավարություն, որը շահագրգռված է Ուկրաինան Եվրոպայի հաջող ու դեմոկրատական մասը դարձնելում, որը միաժամանակ կլինի Ռուսաստանի հանդեպ ոչ թշնամաբար տրամադրված երկիր:
Կարծում եմ, որ կգտնվի դրական որոշում, որը կգոհացնի բոլորին: Երկիրը կարող է լինել այնքան անկախ կամ կախյալ, որքանով որ դրա հնարավորությունն ընձեռում են նրա առաջնորդներն ու բնակիչները»: