Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլուն դատապարտել են ևս երեք տարվա ազատազրկման

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ ու ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլուն այսօր դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ կապված «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով ծառայողական դիրքը չարաշահելու մեղադրանքի հետ:

Դատարանը Վրաստանի ՔՕ 332-րդ հոդվածով (ծառայողական դիրքի չարաշահում) Մերաբիշվիլուն դատապարտել է 4 տարվա ազատազրկման, իսկ 341-րդ հոդվածով (ծառայողական կեղծիքներ)՝ 2 տարով: Սակայն «Համաներման մասին» օրենքի համաձայն՝ նրա ազատազրկման ժամկետը կրճատվել է մինչև 3 տարվա:

Սանդրո Գիրգվլիանինին մահացած վիճակում հայտնաբերել էին 2006 թվականի հունվարի 28-ին, Թբիլիսիի արվարձանում: Դա տեղի էր ունեցել թբիլիսյան բարերից մեկում ՆԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների (Դատա Ախալայա և այլք) հետ նրա վեճից հետո:

Վանո Մերաբիշվիլին Վրաստանում ձերբակալվել է 2013 թվականի մայիսի 21-ին: Սրանից առաջ նրա դեմ կայացրել են ևս երկու դատավճիռ, որոնցից առաջին գործով Մերաբիշվիլուն դատապարտել էին 4.5 տարվա ազատազրկման, իսկ երկրորդ գործով՝ 5 տարի ազատազրկման:

Դրանցից առաջինն առնչվում է 2011 թվականի մայիսի 26-ին ընդդիմության ակցիայի ցրման ժամանակ ծառայողական լիազորությունները գերազանցելու հետ, իսկ երկրորդը՝ ՆԳՆ-ի միջոցները վատնելու ու օտար ունեցվածք յուրացնելու, ընտրողներին գնելու ու ծառայողական լիազորությունները չարաշահելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս