
Դավիթ Հարությունյան. Մեզ համար որպես շարժման ղեկավար ավելի նախընտրելի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

«Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունն արդեն մեկ ամիս է, ինչ պատրաստվում է սկսել նախաձեռնություն, որին միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ և քաղաքացիներ: Սակայն, հաշվի առնելով ներկայիս քաղաքական զարգացումներն ու իրավիճակները՝ կուսակցությունը նպատակահարմար է գտնում միանալ ոչ իշխանական կուսակցությունների շարժման առաջնորդ կուսակցության առաջնորդի սկսած նախաձեռնությանը: Մեզ համար նախընտրելի է հանդես գալ մեկ միասնական ճակատով, քան՝ առանձին-առանձին: Գնահատելով շարժման բոլոր ղեկավարների փորձն ու գիտելիքները՝ մեզ համար որպես շարժման ղեկավար ավելի նախընտրելի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը մոտ ապագայում կիրականացնի միջոցառում, որտեղ կքննարկվեն կուսակցության առաջիկա քայլերը, կիրականացվի ներքաղաքական իրավիճակի քննարկում»:
ԼԺԿ նախագահ Դավիթ Հարությունյան