Պուտինի ժամանակ Ռուսաստանը շարունակելու է կործանվել. Վիկտոր Շենդերովիչ
ZN.UA-ին տված հարցազրույցի ժամանակ ռուսաստանցի հանրահայտ հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի ժամանակ Ռուսաստանը շարունակելու է կործանվել, և ներկա դրությամբ այն ընթանում է ուղիղ դեպի փլուզում.
«Նրանք, ովքեր ծանոթ են պատմական ընդհանուր գործընթացներին, կարիք չունեն բացատրության, որ մենք ընթանում ենք դեպի փլուզում: Ինչպես, երբ և որքան մասերի կփլուզվի Ռուսաստանը, թեև կարևոր հարցեր են, սակայն երկրորդական են, քանի որ երկիրը, որը 21-րդ դարում ղեկավարվում է 18-19-րդ դարերի ֆեոդալ-վասալային եղանակով, երկար չի դիմանա:
Մեզ պարզապես չի բավականացնում սեփական կյանքի սահմաններից դուրս նայելու երևակայությունը: Եթե ռուսաստանցիներին նախկինի նման շարունակեն պատմել, որ Ռուսաստանը կայսրություն է, ապա դա արդեն իսկ կնշանակի փլուզում, քանի որ կայսրությունը չի կարող հաղթել ցանկացած հանգամանքներում:
Եվ եթե նայենք թվերին, ապա կարելի է տեսնել, որ մենք որևէ հնարավորություն չունենք: Տնտեսությունը փլուզվում է, և ստեղծված իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն Պուտինից հետո: Պուտինի ժամանակ Ռուսաստանը կշարունակի կործանվել»: