Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքային տրանսպորտն ամանորյա գիշերն ուղևորներին կսպասարկի անվճար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքային տրանսպորտն ամանորյա գիշերվա ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում կգործի հատուկ ռեժիմով և ուղևորներին կսպասարկի անվճար:

Այս մասին հայտարարել է Թբիլիսիի տրանսպորտային ծառայության պետ Պաատա Ջաչվլիանին: Թբիլիսիի մետրոպոլիտենն ամանորյա գիշերը կգործի մինչև ժամը 04.30-ը, իսկ ճոպանուղին՝ մինչև ժամը 03.00-ը:

Ջաչվլիանին լրագրողներին հայտնել է, որ ժամը 23.00-04.30-ին մետրոպոլիտենով երթևեկելը կլինի անվճար, իսկ ճոպանուղու պարագայում դա կլինի ժամը 23.00-03.00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031