Բաժիններ՝

Սև շոկոլադի 10 առավելություն, որի մասին դուք չգիտեիք

steptohealth.ru կայքը գրում է, որ սև շոկոլադի ամենօրյա օգտագործումը կարող է մեծ օգուտ տալ օրգանիզմին:

1. Շվեդիայում անցկացված հետազոտությունների համաձայն՝ ինսուլտի առաջացման հավանականությունը փոքրանում է այն կանանց մոտ, ովքեր յուրաքանչյուր շաբաթ օգտագործում են մինիմում 45 գրամ սև շոկոլադ:

2. Սև շոկոլադի պարբերական օգտագործումն օգնում է արյան մեջ նվազեցնել «վատ» խոլեստերինի քանակը, իջեցնել զարկերակային ճնշումը և համապատասխանաբար նվազեցնում է սրտի ցանկացած հիվանդության առաջացման հավանականությունը:

3. Սև շոկոլադը հագեցվածություն զգացում է տալիս և կանխում է քաշի ավելացումը:

4. Չնայած այս փաստն ամբողջությամբ չի հաստատվել, համարվում է, որ սև շոկոլադի պարբերաբար օգտագործումը կարող է օգնել դիաբետի դեմ պայքարում:

5. Սև շոկոլադը նաև դրական ազդեցություն է գործում մաշկի վիճակի և նրա արտաքին տեսքի վրա: Այն նաև հնարավորություն ունի մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

6. Սև շոկոլադն օգնում է թուլացնել հազի նոպաները:

7. Երբ տրամադրություն չունեք, սթրես եք ապրում, խորհուրդ է տրվում սև շոկոլադ օգտագործել: Այն կօգնի որոշակիորեն բարձրացնել տրամադրությունը:

8. Շոկոլադը նաև ունի որոշակի հատկություններ, որոնք նպաստում են արյան շրջանառության լավացմանը:

9. Համարվում է, որ սև շոկոլադը կարող է արդյունավետ լինել տեսողության լավացման համար:

10. Որոշ հետազոտությունների տվյալներով՝ ուղեղում արյան շրջանառության լավացումը մեզ ստիպում է ավելի ակտիվ զգալ:

Կայքը խորհուրդ է տալիս ընտրել մինիմում 70 տոկոս կակաո պարունակող սև շոկոլադ:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս