Բաժիններ՝

Ճերմակած մազերով կանադահայ ռեստորանատերը ծեծի է ենթարկել երիտասարդ կողոպտչին (տեսանյութ). azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. Տորոնտոյում հայտնի «Բարբերյան սթեյք-հաուզ» ռեստորանի տեր, ազգությամբ հայ Արոն Բարբերյանը հայտնվել է կանադական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նա YouTube կայքում տեսանյութեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է ռեստորանատերը ծեծի ենթարկում իրեն կողոպտելու փորձ կատարած մի տղամարդու:

«Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում նման դեպքերում», – միջադեպից հետո «Տորոնտո սթար» թերթին պատմել է Բարբերյանը: – «Ես, օրինակ, կատաղել էի»:

Բարբերյանի ռեստորանի անվտանգության երկու տեսախցիկների նկարահանած նյութերում երևում է, թե ինչպես է Բարբերյանը, դրամարկղը ձեռքին, փորձում բացել ռեստորանի դուռը և մտնել ներս, երբ նրա մեջքի կողմից մոտեցած ամրակազմ տղամարդը փորձում է խլել դրամարկղը: Բարբերյանը տղամարդու սվիտերը հագցնում է վերջինիս գլխին ու ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցնելով, վերջինիս քարշ է տալիս մայթի վրա:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս