Բաժիններ՝

Կրակոցների ներքո խաշ ուտելու ավանդույթը (տեսանյութ). ԳԱԼԱ

Տավուշի մարզի Չինարի համայնքում ԳԱԼԱ-ի աշխատախմբի այցելության օրն արդեն խոսում-քննարկում էին հարկային ու սոցիալական այն արտոնությունների մասին, որոնք ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից:

Համայնքապետ Սամվել Սաղոյանը ողջունում է գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցման որոշումը, սակայն առավել կարեւորում է ներդրումների հոսքն ու արտադրական ձեռնարկությունների ստեղծումը: Շատերը խուսափում են սահմանի եզրին ինչ-որ գործարար նախաձեռնությամբ հանդես գալ, թեեւ բոլոր պայմաններն այստեղ կան:

Ինչպես նշում է Սամվել Սաղոյանը, անհրաժեշտ է օգնել մարդկանց ոտքի կանգնել՝ զարկ տալով հատկապես ընտանեկան բիզնեսին: Սահմանամերձ գյուղերի բնակիչները հասկանում են ներդրողների ու պաշտոնյաների մտավախությունների պատճառը, գիտեն որ հակառակորդի աչքի առաջ բարդ է որեւէ գործ ձեռնարկելը:

Կայքի նկարահանող խումբը նույնպես չէր պատկերացնում վտանգի աստիճանը, սակայն երբ մեզ ամեն քայլափոխի զգուշացնում էին, թե իզուր եք այդ տարածքով անցել կամ մեքենան պետք չէր այս կամ այն տարածքում կայանել, այդ պահին էինք գիտակցում, որ այս մարդկանց տառապանքը տարիների փորձ ունի:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս