Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Կապանի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Կարապետյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե առողջական խնդիր ունի եւ այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի աշխատասենյակից դուրս եկել
Դա նշանակում է, որ ուժեղանում են երկրի վարչապետ Սինձո Աբեի դիրքերը:
ԱԺ չորս խմբակցություններն արդեն հավաքել են արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունները: Ինչպես առավոտյան նշել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտահերթ նիստը կարող է անցկացվել այսօր ժամը 18:30-ին: Սակայն դեռ հայտնի չէ՝ ՀՀԿ խմբակցությունը ներկա կգտնվի՞ նիստին, թե՞ ոչ: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրենց մասնակցության մասին հարցին ուղիղ պատասխան չի տվել, սակայն նշել է, որ չեն աջակցում: Հանրապետականների բացակայության դեպքում քվորում չի ապահովվի և նիստը կտապալվի:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջով 46 պատգամավորների ստորագրությամբ ձևաթուղթը հանձնեց ԱԺ քարտուղարությանը: Ձևաթղթի տակ ստորագրել են նաև ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Երեկ Բաքվում անցկացվել է «Մուսավաթ» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան:
Դեկտեմբերի 16-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 17-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Այսօր ԱԺ արտահերթ նիստոմ «Առևտրի և ծառայությունների մասին» օրինագծի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտնեց, որ ԵՏՄ-ի հետ կապված 29 ապրանքախմբում կան ոչ սակագնային կարգավորումներ, 8 խումբ ապրանքների դեպքում արգելվում է երրորդ երկրներից ներկրումը և արտահանումը:
Հունաստանը ճգնաժամի պատճառով վաճառքի է հանելու 20 ոչ մեծ կղզի, որոնց գները տատանվելու են 2-3 միլիոն եվրոյից մինչև 100 միլիոն եվրոյի միջև:
Արտահերթ նիստի անհրաժեշտություն կարող էր լինել, եթե քաղաքական ուժերը, կամ մեծամասնությունը և ընդդիմությունը երևույթի նկատմամբ ունենային քաղաքական խիստ տարբեր մոտեցումներ, եթե մենք ունենայինք գործադիրի կողմից իր պարտականությունները չկատարելու, կոծկելու կամ այլ մոտեցումներ, բայց երբ այդ բոլորը չկա, ապա արտահերթ նիստի անհրաժեշտությունը ինչո՞ւմն է՝ պարզապես թեման հնչեցնելո՞ւ, ուռճացնելո՞ւ, դրա շուրջ երկարաշունչ խոսելո՞ւ, պատգամավորները ոչ ոստիկան են, ոչ դատախազ, հարցը իրավական դաշտում է, հստակ աշխատանքները կատարվում են:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Եղիշ Ա.-ն:
Մերկելն այս մասին հայտարարել է Բեռլինում, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Մաքսային կարգավորումների մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե մաքսային բրոքերների հետ կապված ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այս գործունեությունը չմենաշնորհվի ԵՏՄ մյուս երկրների կողմից և հայկական կազմակերպությունները կարողանան գործել, նախատեսված անուղղակի հարկերի վճարումը ի՞նչ մեխանիզմով պետք է իրականացվի, նաև ԱՀԿ հետ նոր բանակցությունների վարմար ի՞նչ ժամկետ է նախատեսվում և արդյոք այս շրջանակում այդ բանակցությունները կարող՞ են խոչընդոտ հանդիսանալ:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին երեկ ստորագրել է լեզվի մասին օրինագիծը:
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա.Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։
Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ: Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ, ինչպես նաև վերացրել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով կարճվել էր քրեական գործը: Շրջանառվող տեսակետների հակաձայն՝ դրանք պայմանավորված են այս գերատեսչությունների և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հակասություններով: Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կա՞ն նման հակասություններ և ինչո՞վ են պայմանավորված:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Իհարկե, մենք ի սկզբանե ասել ենք ու նորից ենք կրկնում՝ մանրամասների խնդիր չկար, ինձ թվում էր՝ դա պատահական արկածախնդիրների գործ է: Ինձ կաշկանդում էին մեր այն ընկերական հարաբերությունները, որի պատճառով ես այդ հրավերն ընդունել էի՝ իսկ ես որպես ընկեր էի հրավիրված, Մանվելն էլ ինձ հետ:
PEC-ի նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ 2013 թվականին աշխարհում սպանվել է 129 լրագրող:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 15-ին իրականացվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Գարնանը «վիտամինցի» Տիգրանի եւ Սեդայի գեղեցիկ ընտանիքը համալրվեց եւս մեկ անդամով:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երանոսյան խրտվիլակ», «ամոթ» վանկարկումներով նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանություն, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ շենքին:
Կազմակերպությունն առաջին հերթին աշխատում է կայունության համար, մեր միջև չկան տարածքային վեճեր:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.25-ին, 1978 թ. ծնված Սասուն Մ.-ից ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին իր բնակարանից փորձել է գողություն կատարել:
Ավարա-Կախեթյան ճանապարհը սպառնալիք չի հանդիսանում Վրաստանի անվտանգության համար:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իրավապաշտպանները կարծում են, թե Հայաստանը ՄԻԵԴ-ում խայտառակ պատկեր է գրանցում և մեր ներկայացուցիչն անում է ամեն ինչ՝ գործերը այնտեղ հասցնելուն խոչընդոտելու համար, Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ բացարձակ չի կիսում նրանց մոտեցումը և չգիտի, թե ինչով է պայմանավորված նրանց այդ հայտարարությունը:
«Այն մարդիկ, ովքեր տուժել են, նրանց համար շատ նվաստացուցիչ է առիթն օգտագործել, դա քաղաքականացնել և միտինգային երևույթներով առաջնորդվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կիրառված ծեծին:
Դատավարությունը տևել է 20 տարի: