Բաժիններ՝

Ռուսաստանի հետ էներգետիկ բանակցությունները պետք է շարունակվեն. Մերկել

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հայտարարել է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ բանակցությունների հետագա շարունակման անհրաժեշտության մասին.

«Ռուսաստանի հետ էներգետիկ բանակցությունները պետք է շարունակվեն»: Մերկելն այս մասին հայտարարել է Բեռլինում, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսք» գազատարի նախագծից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրքական այցի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել նախագծի իրագործումը, որում իր ուրույն դերն ունի նաև ԵՄ-ի դիրքորոշումը:

«Հարավային հոսքի» փոխարեն Ռուսաստանից Թուրքիա Սև ծովի հատակով կկառուցվի նոր գազատար, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բնորոշմամբ՝ կարող է ստանալ «Թուրքական հոսք» անվանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031