Բաժիններ՝

Այդ տղան ո՞վ է, ազնվությամբ, սֆաթն էլ չեմ տեսել. Սուրիկ Խաչատրյան. armlur.am

Օրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել:

Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Կապանի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Կարապետյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե առողջական խնդիր ունի եւ այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի աշխատասենյակից դուրս եկել

«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:

– Պարո՛ն Խաչատրյան, ինչ է կատարվում մարզում, հերիք չէ՝ մարդկանց ստիպում եք դիմում գրեն, ազատվեն, հիմա էլ տեղեկություններ են տարածվել, որ Կապանի թիվ երկու դպրոցի տնօրենին եք ծեծի ենթարկել Ձեր աշխատասենյակում:

– Մի բան ասեմ՝ մարդիկ կան, որ ռեկլամի կարիք ունեն ու իմ միջոցով ուզում են իրենց ռեկլամ անեն, էլի:

-Ինչո՞ւ Ձեր միջոցով, միգուցե առիթը ստեղծել եք:

– Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն եւ փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն:

-Բայց ինչու են լուրեր շրջանառվում, թե Կապանի երկրորդ դպրոցի տնօրենին եք Ձեր աշխատասենյակում ծեծել, ու տնօրենը, ձեռքը մի կերպ բռնած, դուրս է եկել:

-Ամո՛թ է, ամո՛թ, չի կարելի, էլի: Դուք այդ չարախոսներին ասեք՝ ինչ եք ուզում այդ մարդուց:

-Ձեր օգնական Զարզանդ Նիկողոսյանի սպառնալիքը, թե կսպանի նախախորհրդարանի՝ Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանին, եւս չարախոսությո՞ւն եք համարում:

– Հավատացեք՝ չի սպառնացել, այդ տղան ով է, չեմ էլ ճանաչում, ազնվությամբ, սֆաթն էլ չեմ տեսել: Երեւի ռեկլամի կարիք ունի եւ փորձել է մեր միջոցով իրեն ռեկլամ անի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս