
Տանտերը բռնել է գողության նպատակով իր տուն մտած կնոջը

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.25-ին, 1978 թ. ծնված Սասուն Մ.-ից ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին իր բնակարանից փորձել է գողություն կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արևիկ Մ.-ն, մուտքի դուռը բանալիով բացելով, մուտք է գործել Սասուն Մ.-ի տուն, սակայն նկատելով վերջինիս՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել և փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է Սասուն Մ.-ի կողմից:
Արևիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն