Վրաստանը դեմ չէ Ռազմավիրական ճանապարհի այլընտրանքի կառուցմանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դաղստանի լեռնային շրջաններով անցնող Ավարա-Կախեթյան ճանապարհը, որը կարող է ռուս-վրացական ու հայ-ռուսական տրանսպորտային հաղորդակցության շրջանակներում հանդիսանալ Ռազմավիրական ճանապարհի լիարժեք այլընտրանք, սպառնալիք չի հանդիսանում Վրաստանի անվտանգության համար:

Այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին. «Եթե դուք կարծում եք, որ Ռուսաստանն այդ ճանապարհը կօգտագործի որպես հենակետ՝ Վրաստանի վրա հարձակվելու համար, ապա կարծում եմ, որ դուք սխալվում եք: Նա հեշտությամբ կարող է դա անել՝ գործի դնելով Աբխազիայում ու Հարավային Օսիայում իր զինված ուժերը»

Ավարա-կախթեյան ճանապարհը կառուցվել է դեռևս 19-րդ դարում: Ճանապարհի վերակառուցումը կօգնի նվազեցնել Դարյալի կիրճով ցամաքային երթուղու ծանրաբեռնվածությունը, որը Վրաստանի տարածքով ցամաքային տրանսպորտի միակ երթուղին է Հայաստանի ու Ռուսաստանի միջև: Այս տարի երկու անգամ փլուզում է գրանցվել Դարյալի կիրճում, ինչի հետևանքով վնասվել է Ռազմավիրական ճանապարհի զգալի մասը:

Տեսանյութեր

Լրահոս