Բաժիններ՝

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին մեկնել է Բելգիայի մայրաքաղաք:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին ու երկկողմ հետագա հարաբերությունների իրավական հիմքերին ու ձևաչափերին, առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ և հետագա զարգացումներին, բազմակողմ ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև հարցեր արդարադատության, անվտանգության, արդյունավետ կառավարման վերաբերյալ և այլն:

Հայկական կողմի համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, իսկ եվրոպական կողմինը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031