Աղանդավո՞ր եք. ինչո՞ւ եք անընդհատ ծափահարում Նիկոլ Փաշինյանին. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

«Էս հարցուպատասխաններին տպավորություն է, որ աղանդի հավաքի եմ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ձեր հրապարակված կանոնակարգում գաղտնի կետ կա՞, որ օրը 4 անգամ պետք է ծափ տաք կամ Փաշինյանի նկարը կախեք ձեր աշխատասենյակներում։ Բա Եվրոպա եք գնում, էդ որտե՞ղ եք էդպիսի բան տեսել, կարո՞ղ է՝ ձեզ «ֆյուրերով» պետք է դիմենք՝ հստակեցրեք, պրծնենք»,- ասաց նա։

Վարդանյանն անդրադարձավ նաև իշխանությունների պնդումին, թե ըստ բանակցությունների՝ Արցախը մինչև իրենց գալն էր հանձնված։

«Եթե Արցախը վաղուց հանձնված էր, Ալիևը ինչու չէ՞ր վերցնում, ասել է՝ մինչև Փաշինյանը չգա՝ չեմ վերցնե՞լու, պետք է անպայման Փաշինյանի ձեռքից վերցնե՞մ»,- հարցրեց նա։

Կառավարությունը որոշեց, որ հարցը ձևակերպված չէ, և ոչ ոք չմոտեցավ ամբիոնին՝ պատասխանելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031