ՆԱՏՕ-ն Վրաստանի տարածքում ստեղծելու է ուսումնական կենտրոն. Սթոլթենբերգ

RBC-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն Վրաստանի տարածքում ստեղծելու է ուսումնական կենտրոն: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Նրա խոսքերով` Վրաստանում ռազմական պատրաստության ուսումնական կենտրոնի հիմնմանը մասնակցելու են դաշինքի հրահանգիչները.

«Մենք ուղարկելու ենք ՆԱՏՕ-ի փորձագետներին` խորհրդակցություն անցկացնելու համար այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռազմական ուսուցումն ու ռազմական բարեփոխումները: Եվ մենք նպաստելու են ՆԱՏՕ-Վրաստան նոր ուսումնական կենտրոնի կառուցմանը` ՆԱՏՕ-ի հրահանգիչներով»:

Ուսումնական կենտրոնի ստեղծումը մտնում է սեպտեմբերի 5-ին Ուելսի գագաթաժողովում ընդունված Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման փաթեթի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031