ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Սակայն Եվրոպան չի մնա առանց ռուսական գազի. «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշը» հուշագիր են ստորագրել Սև ծովով նոր խողովակաշար անցկացնելու մասին:
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կմեկնարկեն Իրանին ցորենի ու արդյունաբերական ապրանքների մատակարարումները՝ նավթի փոխանակման դիմաց:
Պուտինն ընդգծել է, որ իրենք նորմալ չեն համարում Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Եվրոպական խորհրդի նոր նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Bloomberg-ը չի բացառել, որ նավթի գինը կարող է նվազել մինչև 40 դոլար՝ 1 բարելի դիմաց։ Այդ մասին Bloomberg-ի հետ զրույցում անուղղակիորեն ակնարկել է Chatham House կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Սթիվենսը։
Հայաստանի ԿԲ-ն, այո, դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները:
«Ռուսաստանը խորհը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Շատ արժեքավոր ենք համարում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։ Իմ հարգանքը թուրք ժողովրդին…»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ իշխանափոխության կոչերը, որ անում է եռյակը, ամենևին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չի վերաբերում: «Իհա՛րկե չի վերաբերում: Իրենք երբևիցե չեն ասել՝ նախագահը թող հրաժարական տա»,- ասում է նա: Մեր դիտարկմանը, թե նախագահի անունը չեն տվել, բայց ասում են՝ ամբողջական իշխանափոխություն, դա ի՞նչ է ենթադրում, նա պատասխանեց. »Իրենք ասում են՝ արտահերթ Ազգային ժողովի ընտրություններ: Կարող է՝ ԱԺ-ի ընտրությունների արդյունքը լինի բարվոք իրենց համար, և նրանք շարունակեն համագործակցել նախագահի հետ, ինչպես ժամանակին դա անում էր Ռոբերտ Քոչարյանը 4՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, կոալիցիոն ուժերի հետ միասին»:
«Այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար»,- 168.am-ին ասել է գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչների համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը տաբու է. նրանք կարող են խոսել աբստրակտ իշխանափոխության մասին, բայց քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ իրենք չեն կարող և չունեն դրա իրավասությունը: