Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Առաջին տարին չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները, մասնավոր ներդրողների հետ հանցավոր համագործակցությամբ, քաղաքում իրենց դուր եկած տարածքների բնակիչներին ստիպում են կնքել պայմանագրեր և փոխհատուցման չնչին գումարի դիմաց դուրս գալ բնակարաններից, իսկ դիմադրության հանդիպելու դեպքում գործը հասցնում հարկադրանքի, տեռորի և բռնության։
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է քաղաքացի Ռ.Խաչատրյանի նկատմամբ Երեւանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Կոլեգիայի նիստի ընթացքում զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումների, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների, հայրենասիրական արժեքների ուղենիշների և նմանաբնույթ այլ հարցերի շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները նոյեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Վանաձորի Խորենացու փողոցի թիվ 8 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Վահրամ Ա.-ին:
2015 թվականի հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում և միանալով «ԱրմենՏել»-ի ցանցին (Beeline ապրանքանիշ), կարող են կատարել զանգեր 45 դրամ/րոպե սակագնով (ներառյալ
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում։
Այս շաբաթ օրը` նոյեմնբերի 29-ին, ժամը 11:00-ից սկսած «Տարածենք մերը» նախաձեռնությունն իրականացնելու է հերթական ակցիան: Այս անգամ «գրոհում» ենք ծննդատներն ու նվիրում օրորոցայիններով և մանկական երգերով սկավառակներ:
Օրակարգում ԵՏՄ անդամակցության հետ կապված գործարարների մտահոգությունների և խնդիրների քննարկումն է՝ մրցակցային ոլորտի վերաբերյալ:
Նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Ուկրաինան կարող է ԵՄ-ին ինտեգրվել ուժեղ ու մրցունակ տնտեսություն ստեղծելու ճանապարհով, որը կինտեգրվի եվրոպական միասնական տնտեսական տիրույթին:
Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 28-ին ձերբակալվել է երկու անձ՝ ՀՀ քաղաքացիներ Լ.Կիզոկյանը եւ Լ.Քոսյանը։ Վերջիններս կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեն կազմվել է՝ հենվելով մեկ բարել նավթի դիմաց 90 դոլար հաշվարկի հիման վրա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագածավան գյուղից հայտնաբերվել և ժամը 19.00-ին բերման է ենթարկվել նոյեմբերի 25-ից ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի /պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1993 թ. ծնված Սմբատ Հ.-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Սեպուհ Գալփակյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանին:
Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Ուրմիա լճի ջրի մակարդակը նվազում է 1995 թվականից:
Պուտինի կարծիքով՝ նավթի համաշխարհային շուկան կկայունանա 2015 թվականի առաջին եռամսյակին կամ կեսին, քանի որ առջևում սպասվում է սառը ձմեռ:
«Բանավեճերը ձևավորում են մի հարթակ պրոֆեսիոնալ կամ սկսնակ բանավիճողների համար՝ արտահայտելու իրենց կարծիքները և պաշտպանելու իրենց դիրքորոշումները», նշեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Գևորգյանը, ով մասնակցում է բանավեճին: «Այն նաև սովորեցնում է քեզ ուշադիր լսել և հարգել հակառակորդի փաստարկները»:
ՀՀ կառավարությունը հաստատել է ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգում Առողջապահության նախարարության ներկայացրած փոփոխությունների առաջարկը, համաձայն որի՝ ալյուրի մեջ պետք է լինեն արհեստական հավելումներ: Այսինքն՝ ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի հետ:
Այս օրերին ռեժիմն աննախադեպ հարձակումներ է գործում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման վրա: Նոյեմբերի 26-ին և 27-ին հրկիզվել են Շարժման ծրագրերի մասին իրազեկող ավտոերթերին մասնակցած Հիմնադիր խորհրդարանի թեկնածուների և Շարժման աջակիցների ավտոմեքենաները, իսկ նոյեմբերի 27-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, մահափորձ է կատարվել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի նկատմամբ՝ նրան գլխի շրջանում մարմնական վնասվածք պատճառելու միջոցով: Բարեբախտաբար՝ Գևորգ Սաֆարյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Միայն այս տարի Յունիբանկի «կոնվեյերը» ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ, որից մոտ 50%-ը հաստատվել են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում ընթացող Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների կրթության նախարարների երրորդ հանդիպման մասնակիցներին:
Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Օլյա Մ.-ն և 1994 թ. ծնված Գայանե Մ.-ն:
ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը մի քանի անգամ ներթափանցել է տարածք եւ դուրս եկել, աշխատել է հակառակորդի քթի տակ: Առաջադրանք կատարող ստորաբաժանման զինծառայողներին այնտեղ սպասում էին, ուստի ԼՂՀ ՊԲ հրամանատարության որոշումը եւս յուրահատուկ է՝ սպային վայել:
«Վերջին տարիներին զգալի բարեփոխումներ են իրականացվել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի ոլորտներում և այս աշխատաժողովը բարեփոխումների շարունակականությունն ապահովող հերթական քայլն է»,-նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ ծրագիրը կազմվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ:
GDS հեռուստաալիքն ամբողջովին պատկանում է նախկին վարչապետի որդուն՝ Բերա Իվանիշվիլուն: