
ԵԱՀԿ-ն աջակցում է թրաֆիքինգի թեմայով Հայաստանի ուսանողների բանավեճին

Թրաֆիքինգի տեսանկյունից տղամարդիկ ավելի խոցելի են քան կանայք, Հայաստանում երեխաները պաշտպանված են թրաֆիքինգից: Սրանք են այսօր Երևանում մեկնարկած բանավեճի թեմաները:
Ազգային բանավեճի մրցույթին, որ կազմակերպել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, մասնակցում են 40 ուսանող Հայաստանի վեց համալսարաններից՝ Երևան, Իջևան, Գավառ, Գյումրի, Գորիս, Կապան և Վանաձոր քաղաքներից: Մրցույթը հնարավորություն է տալիս իրենց բարելավելու հանրային խոսքի և բանավեճի հմտությունները:
ԵԱՀԿ փորձագետը դասընթաց է վարել մասնակիցների համար թրաֆիքինգի խնդիրների վերաբերյալ ՝ բանավեճի մրցույթի ամփոփիչ փուլին նրանց ավելի լավ պատրաստելու նպատակով: , Մասնակիցները նաև վերապատրաստվել են հետազոտական աշխատանքի և բանավիճելու լավագույն պրակտիկայի ուղղությամբ:
«Բանավեճերը ձևավորում են մի հարթակ պրոֆեսիոնալ կամ սկսնակ բանավիճողների համար՝ արտահայտելու իրենց կարծիքները և պաշտպանելու իրենց դիրքորոշումները», նշեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Գևորգյանը, ով մասնակցում է բանավեճին: «Այն նաև սովորեցնում է քեզ ուշադիր լսել և հարգել հակառակորդի փաստարկները»:
Բանավեճի մասնակիցները բաժանվեցին ութ թիմերի՝ յուրաքանչյուրը՝ 5-ական մարդ: Լավագույն երկու թիմերը կհանդիպեն վաղը ամփոփիչ փուլում, որտեղ կորոշվի հաղթողը: Բանավեճը գնահատվում է հասարակական կազմակերպությունների և ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից բաղկացած ժյուրիի կողմից:
Բանավեճի ակումբները հիմնադրվել են Հայաստանի մի շարք համալսարաններում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից և նպատակ ունեն խթանելու քաղաքացիական մասնակցությունը ուսանողների շրջանում: