OPEC-ի որոշումն ընդհանուր առմամբ գոհացնում է Ռուսաստանին. Պուտին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ քվոտաների պահպանման մասին Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) որոշումից հետո նավթի գների անկումը շուկայի անխուսափելի արձագանքն է:
Պուտինն այս մասին հայտարարել է ֆրանսիական Total էներգետիկ կոնցեռնի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույանեի հետ հանդիպման ժամանակ: Պուտինի խոսքերով՝ OPEC-ի որոշումն ընդհանուր առմամբ բավարարում է Ռուսաստանին: Պուտինը հավելել է, որ էներգետիկ ոլորտում ոչ պարզ իրավիճակն անսպասելի չի դարձել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Total կոնցեռնի համար:
Պուտինի կարծիքով՝ նավթի համաշխարհային շուկան կկայունանա 2015 թվականի առաջին եռամսյակին կամ կեսին, քանի որ առջևում սպասվում է սառը ձմեռ: Վիեննայում տեղի ունեցած OPEC-ի 166-րդ նիստում նրա անդամ երկրները որոշել են պահպանել նավթի արդյունահանման ներկայիս քվոտան՝ օրական 30 միլիոն բարել նավթ:
Դա պահպանվելու է մինչև 2015 թվականի հունիսին կայանալիք OPEC-ի հաջորդ նիստ: Այդ նորության հայտարարումից հետո նավթի գները սկսել են արագացված տեմպերով նվազել մինչև բազմամյա նվազագույնի: