Բաժիններ՝

ԵՄ-ն այս տարի Ուկրաինային կհատկացնի մոտ 500 միլիոն եվրո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մինչև դեկտեմբերի վերջ Ուկրաինային կհատկացնի մոտ 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն: Դա տեղի կունենա ավելի վաղ Ուկրաինային 1.7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն ցուցաբերելու շուրջ համաձայնեցված ծրագրի շրջանակներում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը: Նրա խոսքերով՝ ԵՄ-ը որոշել է նաև 55 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի ապակենտրոնացման ու տարածքային քաղաքականության բարեփոխումների համար:

Անդրադառնալով 2015 թվականին Ուկրաինայի համար դոնոր երկրների կոնֆերանս գումարելու խնդրին՝ Հահնը հայտարարել է, որ դա կախված կլինի Ուկրաինայի բարեփոխումների «ճանապարհային քարտեզի» ներդրումից: Հահնը չի բացառել, որ այդ կոնֆերանսը կարող է տեղի ունենալ 2015 թվականի հունվարին կամ փետրվարին:  Հահնի խոսքերով՝ Ուկրաինային անհարաժեշտ են ոչ թե դոնորներ, այլ՝ ներդրողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս