Բաժիններ՝

Թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից բնակիչներ են թունավորվել

Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել  1972 թ. ծնված  Օլյա Մ.-ն և 1994 թ. ծնված Գայանե Մ.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը, գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ  գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930