Բաժիններ՝

Ռուսաստանը չափազանց բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու գաղափարին. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չափազանց բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին Ուկրաինայի հայտարարություններին.

«Չափազանց բացասաբար ենք վերաբերվում դրան: Բոլորը հասկանում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման կործանարարությունը, ինչը միայն բաժանարար գծեր կառաջացնի մայրցամաքում»:

Լավրովը հայտարարել է, որ Յագլանդի հետ քննարկել են ԵԽ-ի օրակարգում գտնվող խնդիրներ, այդ թվում նաև նրանք, որոնք կապված են Ուկրաինայի ճգնաժամի հետ: Լավրովը մանրամասնել է, որ Յագլանդի հետ չի քննարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցն և Ֆրանսիայից «ռուսական Միստրալները» գնելու ՆԱՏՕ-ի փորձերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս