Չնայած այդ կուսակցությունները միանում են Համաժողովրդական շարժմանը, սակայն այս կուսակցությունների ղեկավար կազմի հետ հանդիպում է միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» այդ բանակցությունների և համաձայնագրերի հետ որևէ կապ չունեն: Ստացվում է, որ ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը: Իսկ թե երբ պետք է այս կուսակցություններն աջակցեն Համաժողովրդական շարժմանը՝ հայտնի չէ: Երևի այդ կուսակցությունները պետք է սպասեն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ:
Երեկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 5 կողմ և 2 դեմ քվեարկությամբ դրական եզրակացություն է տվել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին: Ընթացակարգի համաձայն՝ այս դրական եզրակացությունը ստանալուց հետո պայմանագիրը պետք է քննարկվի արդեն դեկտեմբերի 1-4-ի ԱԺ լիագումար նիստում: Հանձնաժողովում տեղի ունեցած երեկվա քննարկումը և քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանում ևս այն հեշտությամբ կանցկացվի: